Քաղաքացու ձայնը

Citizen's voice

Սյունիքի մարզի Սիսիան խոշորացված համայնքի Տորունիք բնակավայրի բազմաթիվ խնդիրների շարքում է նաև բուժկետի շենքային պայմանների անմխիթար վիճակը։ Շենքը շահագործման է հանձնվել 2000 թվականին, սակայն արդեն իսկ տանիքը կաթում է։ Ունի նաև գույքի խնդիր, մահճակալներ չկան։ 
 

...ավելին

Լոռու մարզի Վանաձոր խոշորացված համայնքի մեջ մտնող Գուգարք գյուղի բնակիչներն արդեն 2 տարի է՝ չգիտեն ինչ է գիշերային քունը: Պատճառը՝ գյուղին հարակից քարամշակման արտադրամասն է: Նախկին քարաղաց սարքերի աղմուկին հազիվ էին դիմանում: Գործի դրված հզոր քարաղացման նոր հաստոցն անտանելի է դարձրել գյուղի ներքևի հատվածում բնակվողների կյանքը։ Դիմել են պատկան ատյաններին, բայց խնդրին վերջնական լուծում այդպես էլ չի տրվում:
 Թե՛ նախկինում, երբ առանձին համայնք էր, թե՛ այժմ՝Վանաձոր խոշորացվածի կազմում, Գուգարքին հուզող խնդիրը լուծում չի ստացել: Խճի մանրացմամբ, ասֆալտբետոնի և բետոնի արտադրությամբ զբաղվող «Ա.Ա.Բ Պրոեկտ» ՍՊԸ –ն 2018-ից իսկական պատուհաս է դարձել տեղի բնակիչների համար: Նրանց բանավոր բողոքները անտեսվել են: Վանաձոր -Ալավերդի ճանապարհին՝ Գուգարք համայնքի հարևանությամբ գործող քարաղացման և խճի արտադրամասը ոչ միայն խախտել է մի շարք բնապահպանական նորմեր, վնասել շրջակա միջավայրին, այլև, գիշերային ժամերին աշխատելով, խաթարում է գյուղի բնակիչների անդորրը։ Ձայնի բարձրությունը գերազանցում է սահմանված նորմերը մի քանի անգամ, մարդիկ քուն ու դադար չունեն: Խուսափում են անուններ տալուց, բայց, իրար հերթ չտալով, պատմում բոլոր այն անհարմարություններից ու վնասներից, որ արդեն 2 տարի է կրում են գյուղին շատ մոտ գործող քարաղացից: Մեկի ծառերն են չորացել, մյուսի մեղուները՝ սատկել:

...ավելին

cvmedia.am կայքը վերջին շաբաթների ընթացքում մի քանի անգամ քաղաքացիներից ստացված ահազանգերի հիման վրա հրապարակումներ է արել Ախթալա գետակի աղտոտման մասին, թե ինչպես են Ախթալայի ԼՀԿ-ի հարակից տարածքից, խողովակով ոչ պարզ ջրերը թափվում և խառնվում Ախթալա գետակին։ Մեզ հայտնի դարձավ, որ հերթական ահազանգից հետո, հունվարի 4-ին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, արձագանքելով հրապարակումներին, դիտարկումներ է իրականացրել դեպքի վայրում։

...ավելին

Ալավերդի քաղաքի ավագանու որոշմամբ այս տարի քաղաքի տոնական ձևավորումներ չեն արվել:  Գումարը, որը նախատեսված էր տոնական միջոցառումների և ձևավորման համար, համայնքը ուղղել է զոհվածների ընտանիքներին: Համայնքապետարանից մեկնաբանում են, որ նման որոշում է ընդունվել՝ հաշվի առնելով նաև բնակչության մեծամասնության կարծիքը:
Ալավերդի քաղաքում ամանորյա տոնական մթնոլորտ ստեղծելու նպատակով մի խումբ երիտասարդներ նախաձեռնեցին զարդարել Սարահարթի հրապարակի տոնածառը:

...ավելին

Ջերմուկ առողջարան քաղաքը այսօր հանգստացողներին ու զբոսաշրջիկներին է առաջարկում շուրջ 2 000 մահճակալով առողջարանների, հյուրանոցների, պանսիոնատների, համաբուժարանների, ըմպելասրահի, լողավազանների, մարզահրապարակների, կինոթատրոնի, հասարակական սննդի օբյեկտների, բարերի ու սրճարանների ծառայությունները։ Բայց, որպես առողջարանային քաղաք այն ունի մի ակնառու խնդիր․ քաղաքը հարմարեցված չէ հենաշարժողական խնդիր ունեցող հանգստացողների համար, չկան թեքահարթակներ։ 

...ավելին

Հալիձորը Սյունիքի մարզի հնագույն բնակավայրերից է: Անվան ծագումը կապվում է պատմական Հաբանդ գավառի Հալե, Հալիս կոչվող անունների հետ։ 2015 թ․ Հալիձորը ներառվել է Տաթև խոշորացված համայնքում։ Հալիձորի բնակիչները համայնքային խնդիրների շարքում առանձնացնում են ոռոգման ջրի բացակայությունը, անտառային հանգստի գոտիների սանիտարահիգիենիկ վատ վիճակը, անբարեկարգ ճանապարհները։

...ավելին

Տավուշի մարզի Սարիգյուղ համայնքը  գտնվում է Իջեւան-Նոյեմբերյան մայրուղու վրա, մարզկենտրոն Իջեւանից՝ 22, Երեւանից 155 կմ հեռավորության վրա։  Սարիգյուղի հողատարածքների մեծ մասը սահմանակից է Ադրբեջանին, որի հետ գյուղը ունի 14 կմ ընդհանուր սահման։
Որպես գյուղատեղի այն հիշատակվում է դեռեւս 1700 ական թթ․-ից, մինչեւ 1953 թ․ կոչվել է Սռի գյուղ։ Բնակչության մի մասը այստեղ է տեղափոխվել Նոյեմբերյանի շրջանի գյուղերից։
Ըստ Տավուշի մարզպետարանի կայքի տվյալների՝ Սարիգյուղ համայնքն ունի 1․348 բնակիչ,  զբաղեցնում է 1․472 հա է, որից 636․1 հա վարելահողերն են, 87 հա արոտները, 90 հա անտառները։
Գյուղը 87 %-ով գազաֆիկացված է,  գործում է միջնակարգ դպրոց ու մանկապարտեզ։

...ավելին

Երեկ ֆեյսբուքյան օգտատեր Վահե Աղամյանը իր էջում Մ6 մայրուղու վերանորոգման աշխատանքներ իրականացնող, բայց այլևս «հանգստացող» տեխնիկայի նկարն էր տեղադրել  և կից գրառում կատարել․ «Ապրեք լավ աշխատեցիք, կարող եք մի քանի ամիս հանգստանալ՝ բեզարել եք․․․Քանի օր է տեսանելի աշխատանք չի արվում․․․․Ժողովուրդ ջան պատրաստվեք պայքարի․ հնարավոր է ակցիաներ անենք»։

...ավելին

 Երբ երկրում սոցիալական վիճակը ծանր է, չկան տնտեսության այլընտրանքային զարգացման ուղղություններ, երբ պատկան մարմինները լիարժեք չեն կատարում իրենց պարտականությունները,  հանքարդյունաբերողները շարունակելու են իրենց գործունեությունը՝ հաշվի չառնելով շրջակա միջավայրի պահապանությունը, մարդու ՀՀ Սահմանադրությանբ սահմանված իրավունքները։ 

...ավելին

Դատարկ փողոցներ, կիսավեր արտադրական շինություններ, լքված տներ․ երբեմնի աշխույժ ու բանուկ Դաստակերտ քաղաքն այժմ «քաղաք-ուրվական» անվանումն է ստացել։
Դաստակերտը Հայաստանի ամենափոքր քաղաքներից է, գտնվում է Սյունիքի մարզում, Սիսիան խոշորացված համայնքի կազմում է: Քաղաքը ձևավորվել է 1950-ական թվականներին, երբ այստեղ կառուցվել են պղնձամոլիբդենային կոմբինատը, հետո նաև՝ բժշկական գործիքների գործարանը:
Երբեմնի 4 հազար բնակիչ ունեցող քաղաքում այսօր ընդամենը 300 մարդ է ապրում:

...ավելին